Եղանակը սեպտեմբերի սկզբին անկայուն կլինի. Կարճատև անձրևներ, ամպրոպ, ջերմաստիճանի տատանում

Եղանակը սեպտեմբերի սկզբին անկայուն կլինի. Կարճատև անձրևներ, ամպրոպ, ջերմաստիճանի տատանում

PanARMENIAN.Net - Օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը Հայաստանում սեպտեմբերին նորմայի սահմաններում կլինի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Ընդ որում նա նշել է, որ Շիրակի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սեպտեմբերին «աշնան շունչ» է սպասվում, երբ ամսական միջին ջերմաստիճանը կնվազի 15-16 աստիճանով։ «Եղանակը սեպտեմբերին տաք կլինի, նորմայի սահմաններում։ Այս սեպտեմբերը լիովին կհամապատասխանի Հայաստանի բազմաթիվ տարիների կլիմայական պայմաններին` առանց արտասովոր երևույթների», -նշել է Սուրենյանը։

Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով` ամսվա առաջին տասնօրյակն անկայուն կլինի. սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի տատանումներ։

Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում եղանակը կտաքանա, իսկ երրորդում ջերմաստիճանը կնվազի։ «Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սեպտեմբերի որոշ օրերին սպասվում է, որ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտաքանա մինչև 33-35 աստիճան», — ասել է Սուրենյանը։

Նրա խոսքով` ամսվա երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10-12 աստիճան, կսկսեն ներթափանցել սառը օդային հոսանքներ։ «Երևանում ցերեկը սնդիկի սյունը ցույց կտա 33-35 աստիճան, իսկ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև 8-10 աստիճան»,- ասել է Սուրենյանը։

Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում տարբեր օրեր օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 22-26 աստիճան, իսկ երրորդ տասնօրյակում գիշերը կնվազի մինչև 2-5 աստիճան։ Լոռիում սեպտեմբերի սկզբին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-25 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին հավանաբար ջերմաստիճանը կնվազի մինչև 3-6 աստիճան։

Տավուշի մարզում սեպտեմբերի առաջին օրերին ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-30 աստիճանի սահմաններում, իսկ երկրորդ տասնօրյակում գիշերը կկազմի 5-9 աստիճան։ Սյունիքի մարզում ամսվա սկզբին օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 30-35 աստիճան, այնուհետև սպասվում է նվազում մինչև 12-15 աստիճան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---