ԱԿԲԱ Բանկում արդյունավետ ներդրումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

ԱԿԲԱ Բանկում արդյունավետ ներդրումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը վերջին տարիներին սեփական օրինակով է ընդգծել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը՝ մի շարք մասնաճյուղերում կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել Բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը:

Բանկը մշտապես իրականացրել և շարունակելու է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծեր իրագործել:

Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի շրջանակում Հայաստանում երեխաների համար նախատեսված տարբեր հաստատություններում ավելի քան 30 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել: Սարքերի տեղադրմանը զուգընթաց՝ այդ հաստատությունների սաների հետ միասին Բանկի աշխատակիցները տնկել են մոտ 2000 ծառ:

Բանկի ֆինանսավորած ցանկացած գործունեություն մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ բացառելով իրականացվող գործարքների հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցություն:

Շարունակելով էներգաարդյունավետ ներդրումների խթանմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, գործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում առաջարկում է GREEN վարկեր, որոնք ուղղված են բիզնես ծախսերի նվազեցմանն ու արտադրողականության բարձրացմանը:

GREEN վարկերի միջոցով ներդրումներ բիզնեսում արդյունավետ կլինեն՝ նպաստելով նաև շրջակա միջավայրի պահպանմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---