Ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում կարող են թույլ տալ ռուբլիով վճարել

Ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում կարող են թույլ տալ ռուբլիով վճարել

PanARMENIAN.Net - Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կկարողանան ազգային արժույթով վճարել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին: «Ռուսաստանցիները պետք է Թուրքիայում ռուբլիով վճարեն»,-ասել է թուրք նախարարը:

Ըստ նրա, զբոսաշրջային հոսքը Ռուսաստանից Թուրքիա 2016-ի հուլիսի տվյալներով նվազել է 70-80 տոկոսով: Ըստ Զայբեկչիի, նախկի մակարդակի վերականգնմանը կարող է նպաստել ազգային արժույթից օգտվելու հնարավորությունը:

Նախարարը նշել է նաև, որ անվտանգության ոլորտում համատեղ աշխատանք է տարվում ռուս փորձագետների հետ:

Անթալիայի քաղաքապետ Մենդես Տյուրելն իր հերթին ասել է, որ զբոսաշրջիկների հոսքի 66% տոկոսը բաժին է ընկնում ռուսներին: Անթալիայի նահանգապետ Մյունիր Կարաօղլուն նշել է, որ ամեն տարի ավելի քան 3 մլն ռուսաստանցի էր այցելում Անթալիա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները հավանություն են տվել ՌԴ-ից Թուրքիա շաբաթական 63 չարթերային թռիչքի իրականացմանը:

Կազմակերպված հանգստի մեկնող ռուս զբոսաշրջիկների քանակը Թուրքիայում 2016-ին նվազել է 35%-ով 2015-ի առաջին 7 ամիսների ցուցանիշների համեմատ: 2015-ի 8 ամսում Անթալիայում է հանգստացել 7,4 մլն մարդ: Իսկ 2016-ին այդ նույն ցուցանիշը կկազմի մոտ 3,9 մլն:

Հուլիսի վերջում ՌԴ զբոսաշրջիկների ասոցիացիան հայտնեց Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների քանակի 8-անգամյա անկման մասին: 2015-ի 1,5 մլն ռուս հանգստացողի դիմաց 2016-ի նույն ժամանակահատվածում հանգստացողների քանակը նվազել է մինչև 184.000:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---