Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ՄԽ համանախագահների խորհրդակցություններ են սպասվում

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում  ՄԽ համանախագահների խորհրդակցություններ են սպասվում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ խոսքը պլանային խորհրդակցությունների մասին է, որոնք կանոնավոր կերպով անցկացվում են Վաշինգտոնում, Փարիզում և Մոսկվայում: Ըստ նրա, խորհրդակցությունների գլխավոր նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համակարգումն է:

«Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդակցությունները ռուս համանախագահ Իգոր Պոպովի մասնակցությամբ»,-ասել է նա: Ըստ Զախարովայի, նախատեսվում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ:

«Քննարկվելու են ղարաբաղյան կարգավորման արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»,-ասել է Զախարովան, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---