The Guardian. Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 102 ԶԼՄ է փակվել

The Guardian. Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 102 ԶԼՄ է փակվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո մինչ այսօր 100-ից ավելի լրատվամիջոց է փակվել:

Երկրում փակվել է 45 թերթ, 16 հեռուստաալիք, 3 լրատվական գործակալություն, 23 ռադիոկայան, 15 ամսագիր, ինչպես նաև 29 տպագրատուն, բրիտանական The Guardian թերթին հղումով գրում է Tert.am-ը:

Այդ ընթացքում ձերբակալվել է 48, իսկ աշխատանքից զրկվել ԶԼՄ-ների 2.308 աշխատակից:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:

Կարդացեք նաև՝ Թուրք-քրդական բախումներից 1552 մարդ է զոհվել 1 տարում ՝ գրոհայիններ, ուժայիններ, խաղաղ բնակիչներ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---