45  PAN Photo: Davit Hakobyan (portfolio)
23  30.08.16 - Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» անհատական ֆոտոցուցահանդեսի բացումը Հայաստանի նկարիչների միությունում

«Պատմություններ ճանապարհից». Դավիթ Հակոբյանի ֆոտոցուցահանդեսը [ֆոտոռեպորտաժ]

«Պատմություններ ճանապարհից». Դավիթ Հակոբյանի ֆոտոցուցահանդեսը [ֆոտոռեպորտաժ]

PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Դավիթ Հակոբյանն արդեն տարիներ շարունակ լուսանկարում է ամենատարբեր իրադարձությունները՝ սկսած Հայաստանում կատարվող էական միջոցառումներից և հայտնի մարդկանց հետ ՀՀ նախագահի հանդիպումներից ու վերջացրած տարբեր հարթակներում աշխարհի առաջնորդների ելույթներով ու նրանց ղեկավարած երկրների առօրյա կյանքով:

Դավիթը լուսանկարչությամբ է զբաղվում2002-ից: 2007-ից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում որպես ֆոտոլրագրող: 2010-ից ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է: Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է:

Օգոստոսի 29-30-ին Նկարիչների միությունում կայացավ Դավիթ Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր 40-ից ավելի լուսանկար: Դրանց մի մասը ներկայացնում ենք ստորև է, ամբողջ շարքը՝ կից ֆոտոշարքում:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, 04.07.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում, 04.03.2011

Զինվորները Սուրբ Գևորգ եկեղեցու բացման արարողությանը. Ներքին Հոռաթաղ, Արցախ, 22.10.2012

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Էջմիածնում, Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ, 23.04.2015

Նյու Յորք, ԱՄՆ, 28.09.2015

Պատարագի արարողություն ՀԲԸՄ կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացման ժամանակ, 04.04.2015

ՌԴ նախկին նախագահ Դ. Մեդվեդևը՝ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևին լուսանկարելիս. Սոչի, 05.03.2011

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությունը Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, 28.10.2015

Չինաստանի պատվո պահակախմբի զինվորները ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին դիմավորելու պաշտոնական արարողությունից առաջ. Պեկին, 25.03.2015

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան գետում, 30.10.2014

Սարսանգի ջրամբար, Արցախ, 10.06.2009

Գևորգյան ճեմարանի սաները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկոյան ժամերգությունից հետո, 05.11.2015

Ղպտիական եկեղեցի Հորդանանի Հաշեմյան թագավորությունում, 30.10.2014

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ռիգայի գագաթնաժողովին, 22.05.2015

Դերասան Մել Գիբսոնը՝ Մալիբուի իր առանձնատանը, 23.09.2011

© Դավիթ Հակոբյան / PAN Photo
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---