ԶԼՄ-ներ. ԵՄ-ն կես տարով կերկարացնի ՌԴ դեմ պատժամիջոցները

ԶԼՄ-ներ. ԵՄ-ն կես տարով կերկարացնի ՌԴ դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կես տարով կերկարացնի պատժամիջոցները ՌԴ և արևելյան Ուկրաինայի ինքնահռչակ հանրապետությունների 146 քաղաքացու և 37 կազմակերպության դեմ, որոնց ժամկետը սպառվում էր սեպտեմբերի 15-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը Բրատիսլավայում եվրոպական դիվանագիտական աղբյուրի վրա հղումով:

Սեպտեմբերի սկզբին պետք է տեղի ունենա ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:

«Ակնկալվում է, որ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում կերկարացնեն ՌԴ և Ուկրաինայի համար կազմված սև ցուցակի տևողության ժամկետը: Հավանաբար, դա տեղի կունենա հաջորդ շաբաթ»,-ասել է աղբյուրը:

Օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ ՌԴ դեմ պատժամիջոցների ցուցակը ընդլայնել է նաև Ուկրաինան: Ավելի վաղ ՌԴ դեմ պատժամիջոցները պաշտոնապես երկարացվեցին մինչև 2017-ի հունվարի 31-ը:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը:

Ընթերցեք նաև. «Կոմերսանտ». Հակառուսական պատժամիջոցներից աշխարհը $60 մլրդ կորուստ է կրել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---