Instagram-ում ավելացել է պատկերներն ու տեսանյութը մեծացնելու գործառույթը

Instagram-ում ավելացել է պատկերներն ու տեսանյութը մեծացնելու գործառույթը

PanARMENIAN.Net - Instagram սոցցանցը նոր գործառույթ ունի` iOS-ով աշխատող սմարթֆոններից օգտվողները կկարողանան մեծացնել պատկերն ու տեսահոլովակը` մեծ մատի և ցուցամատի օգնությամբ: Android-սարքերի օգտատերերի մոտ զումը կհայտնվի առաջիկա շաբաթներին:

Պատկերը կամ տեսանյութը մեծացված է մնում, քանի դեռ օգտատերը հպվում է էկրանին մատներով: Քանի որ Instagram-ը բեռնվող նյութի որակի սահմանափակում ունի, որոշ պատկերներ մոտեցնելիս կարող են հստակ չլինել, հայտնում է Lenta.ru-ն:

Օգոստոսի սկզբին ֆոտոծառայությունը հայտարարեց մեկնաբանություններ թողնելու գործառույթի ներմուծման մասին: Նոր գործառույթը կոչված է օգնելու օգտատերերին պայքարել թրոլինգի հետ: 2016-ի փետրվարին Instagram-ը հավելել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս մի քանի գրառում ունեցող օգտատերերին արագ մի գրառումից մյուսին անցնել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---