Թուրքիայի ԶՈւ ևս 820 ծառայող է աշխատանքից ազատվել

Թուրքիայի ԶՈւ ևս 820 ծառայող է աշխատանքից ազատվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի շրջանակում երկրի ցամաքային և ռազմածովային ուժերի ևս 820 ծառայող ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունըTwitter-ի պաշտոնական էջում:

Աշխատանքից ազատվածներից 648-ը ձերբակալվել են, թուրքական Hürriyet պարբերականին հղումով գրում է Tert.am-ը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:

Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատել են հեղաշրջման փորձի մեջ կասկածվող 1389 զինծառայողի:

Օգոստոսի 11-ին երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ կազմակերպության դեմ գործողության շրջանակում աշխատանքից ազատվել է 76.100 պետծառայող։ Ալան հայտնել է, որ ձերբակալվել է 16.899 մարդ, նրանցից 3.083-ը՝ ոստիկան, 7.248-ը՝ զինվորական, 2.288-ը՝ դատավոր ու դատախազ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---