Անկարան փախստականների նոր ալիքով է սպառնում Եվրամիությանը

Անկարան փախստականների նոր ալիքով է սպառնում Եվրամիությանը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ստիպված կլինի բացատրություններ տալ եվրոպացիներին փախստականների նոր ալիքի վերաբերյալ, եթե միգրացիոն համաձայանգիրը Թուրքիայի և ԵՄ միջև չստորագրվի: Այդ մասին հայտարարել է ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե Թուրքիայի հետ կնքված պայմանավորվածությունները չաշխատեն, իսկ Եվրոպան, կախված իրավիճակից Հալեպում կամ Հյուսիսային Աֆրիկայում, բախվի ներգաղթյալների նոր ալիքի հետ, որը 2-3 անգամ կգերազանցի նախորդը, ապա պարոն Յունկերն ու մեր բարեկամները ստիպված են լինելու բացատրել Եվրոպայի ժողովրդներին, թե ինչ է կատարվում »,-ասել է Չելիքը Anadolu-ին տված հարցազրույցում:

«Մենք հիմա չենք կարող փոփոխություններ կատարել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ և մի շարք այլ օրենքներում: Սակայն, այդ հարցը կարող է կրկին քննարկվել, եթե Եվրոպայի խորհրդի ներսում մեխանիզմ ստեղծվի, կամ փոխվեն հանգամանքները: Թուրքիան չի կարող փոխել այդ օրենքը, քանի որ միաժամանակ պայքարում է 5-6 ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,-ասել է նախարարը:

ԵՄ անդամ երկրների ղեկավարները մարտի 18-ին համաձայնեցրին Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիրը: Մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց հանել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի ստանձնած պայմանները: Թուրքիայի նախագահն իր հերթին սպառանց ԵՄ-ին չեղարկել համաձայնագիրը, եթե Եվրամիությունը առանց վիզաների ռեժիմ չարտոնի Թուրքիայի քաղաքացիների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---