Վարչապետ. Աղավնաձորում մթերված խաղողի դիմաց վճարման հարցը 15 օրում կլուծվի

Վարչապետ. Աղավնաձորում մթերված խաղողի դիմաց վճարման հարցը 15 օրում կլուծվի

PanARMENIAN.Net - 2015-ին աղավնաձորցիների կողմից մթերված խաղողի գումարների վճարման հարցն առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում գյուղացիները երեխաներին դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի։

Դեռևս 2015-ին մթերված խաղողի գումարը՝ 140 մլն դրամ, «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին:

«Այն խոսակցությունները, թե ես խոստացել եմ, որ կվճարեն ու ստել եմ, անհիմն են և դատարկ, որևէ առնչություն չունեն իմ խոստացածի հետ»,- ասել է վարչապետը, մեջբերում է Tert.am-ը։

Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն 10 ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---