Օհանյանը կարևորել է ռազմական կրթության բաղադրիչի զարգացումը

Օհանյանը կարևորել է ռազմական կրթության բաղադրիչի զարգացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ զարգացման ուղղությունների մեջ ամենակարևոր ուղղություններից մեկը ռազմական կրթության բաղադրիչի զարգացումն է, այդ ուղղությամբ վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք է կատարվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գիտելիքի և դպրության օրվա առիթով պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում, հայտնում է Panorama.am-ը:

«Ձևավորվել է ճանապարհային այն քարտեզը, որով հայոց բանակի պրոֆեսիոնալ զինծառայողը, բանակի սպան պետք է կրթվի և այնուհետև գործնական ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքները ամրապնդի, հմտանա, ձեռք բերի համապատասխան մտածելակերպ առօրյա մեր գործունեությունը իրականցելու համար, սկսած նախազորակոչային տարիքի պատրաստակամությունից՝ մինչև մարտական օղակի պատրաստություն»,-ասել է նախարարը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ սպաները ստանում են կրթություն գոյություն ուենցող երկու ռազմական համալսարաններում, այնուհետև մագիստրոսի կրթական աստճան ստանալու համար ուսուցումը հրամանատարաշտաբային ֆակուլտետում շարունակում. «Ըստ էության այս ֆակուլտետը մեր ռազմական ակադեմիան է: Այս նորաբաց համալիրը հնարավորություն է տալու մեր սպաների մոտ ձևավորել օպերատիվ մտածելակերպ, ձեռք բերել համապատասխան գիտելքիներ, ունակություններ՝ ժամանակակից համազորային օպերացիաներ մարտական գործողություններ մշակելու, ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվելու և իրադրության գնահատման արդյունքում որոշումներ ընդունելու համար»:

Պաշտպանության գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ սրանով չի ավարտում կրթական ամբողջ քարտեզի ձևավորումը, այն պետք է շարունակական լինի, կատարելագործվի սպայական կազմի ուսումնական ողջ գործընթացի ընթացքում. «Այժմ աշխատանքներ ենք տանում համապատասխան կադրերով համալրվելու ուղղությամբ: Արդեն երրորդ տարին է, որ կրթական համալիրը ըստ էության գործում է, բայց նոր մասնաշենքում այս տարվանից են պարապմունքներ անցկացվելու: Բացի սրանից՝ ռազմական կրթության համակարգը փորձում ենք ինտեգրել ժամանակակից բանակների, ռազմական կրթական համակարգի հետ՝ փորձի փոխանակման արդյուքնում»:

Իսկ ինչ վերաբերում է Վ. Սարգսյանի և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարաններում ուսուցանվողների թվին՝ նախարարն ասել է. «Վերջին տարիներին այդ թվից գոհ չեմ, բայց համապատասխան աշխատանք տանում ենք, որպեսզի տեղերը լրացված լինեն ոչ միայն ընդունվողների, այլ նաև մեզ հետ համագործակցվող ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություներից մեկամյա կամ այլ ծրագրելով լրացնելու շրջանակներում»:

Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ:

Հրամանատարաշտաբային դասընթացների ﬔկնարկը տրվել է 2013-2014 ուսուﬓական տարվանից, ﬕնչ այժմ այն ՀՀ ԶՈւ-ին տվել է 39 սպա: Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմում են ﬕջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական առարկաների ամբիոնները: Նշյալ ֆակուլտետում դասընթացների տևողությունը 11 աﬕս է, որի ընթացքում ունկնդիրները ուսուﬓասիրում են ﬕջազգային ու ազգային անվտանգության, առաջնորդման և կառավարման ու ռազմական մասնագիտության կրթաբլոկների առարկաները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---