Հուլիսին Թուրքիայում զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 37%-ով

Հուլիսին Թուրքիայում զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ  37%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի հուլիս ամսին երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 36.7 տոկոսով` հասնելով 3.5 միլիոն զբոսաշրջիկի:

Իսկ հունվար-հուլիս ժամանակահատվածում Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 30.3 տոկոսով` իջնելով 14.2 միլիոնի, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալներին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանից գնացող զբոսաշրջիկների շրջանում` 93 տոկոս: 2016-ի հունիս ամսին Թուրքիա է այցելել 47.788 ռուսաստանցի զբոսաշրջիկ, այն դեպքում երբ 2015-ի հուլիսին այդ թիվը կազմել է 686.000:

Իսկ տարվա առաջին 7 ամսվա կտրվածքով ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 89 տոկոս` 2015-ի նույն ժամանակահատվածում 2.100.000 զբոսաշրջիկից նվազելով 642.000 այցելուի:

Հուլիսին նվազել է նաև ԱՊՀ երկրներից, այդ թվում` Հայաստանից Թուրքիա այցելող աբոսաշրջիկների թիվը, հասնելով 642.000-ի, որը կազմում է 2015-ի ցուցանիշի 50 տոկոսը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---