Վերջին 2.5 տարում ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ €335.000-ի վճիռ է կայացրել

Վերջին 2.5 տարում ՄԻԵԴ-ը  ՀՀ դեմ €335.000-ի վճիռ է կայացրել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2014-ին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166.000 եվրո, 2015-ին կայացվել է ութ վճիռ և վճարվել է 86.000 եվրո, իսկ արդեն 2016-ի կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83.000 եվրո: Այս մասին տեղեկացրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի սեպտեմբերի 2-ի նիստում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրել է, թե ինչի հետևանքն են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները: Հարությունյանը պատասխանել է. «Պատճառները, կածում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում սխալներն են, իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ», մեջբերում է Tert.am-ը: Պատասխանը լսելով՝ վարչապետը արձագանքել է. «Լավ»:

ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նսիտում վարչապետը հանձնարարել էր ֆինանանսների նախարարությանը հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է Հայաստանը վճարել ՄԻԵԴ-ին.

«Ընդհանրապես մեկը պե՞տք է այս ամենի համար պատասխան տա, արդարադատության նախարարությանն էլ եմ հանձնարարում՝ զբաղվեք սրանով»,-ասել էր նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---