ՀՀ-ում կստեղծվի մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակ

ՀՀ-ում կստեղծվի մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական  հարթակ

PanARMENIAN.Net - Հայաստանում կստեղծվի Պետական մարմինների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական առցանց հարթակ: Գործադիրի սեպտեմբերի 2-ի նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ տարբեր իրավաստեղծ մարմինների կողմից մշակվում են նորմատիվ իրավական ակտեր, բայց հաճախ հասարակությունը տեղեկացված չէ այդ իրավական ակտերից, հնարավորություն չունի մասնակցել դրանց քննարկմանը:

«Պետական մարմինները նախագծերը տեղադրում են իրենց կայքերում, սակայն, այդ գործիքները հասանելի չեն, իսկ Միասնական հարթակի ստեղծումը հնարավորություն կտա մեկտեղ հավաքել տարբեր պետական մարմինների կողմից մշակվող բոլոր իրավական ակտերը, քաղաքացիներն ու հասարակական կազմակերպությունները կարող են նաև ծանուցվել ու մասնակցել քննարկումներին, տեսնել իրենց առաջարկությունների, այսպես ասենք, ճակատագիրը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ միասնական հարթակի ստեղծումը կնպաստի պետական մարմինների թափանցիկությանը, մասնակցային կառավարման համակարգի ձևավորմանը, մեջբերում է Tert.am-ը։

Չնայած դրան, Կենտրոնական բանկն այն տեսակետին էր, որ նախաձեռնությունն իրենց վրա չպետք է տարածվի: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ նշել է, որ դիրքորոշումը հստակ է՝ ԿԲ կողմից մշակվող օրենքները պետք է նաև այս հարթակում տեղադրել:

Համակարգի ներդրումը նախատեսված է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 32 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետից՝ «Պետական կառավարման մարմինների օրինաստեղծ գործունեության մասին հանրության իրազեկում»: Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---