Թուրքիայի վարչապետը ցավակցել է պաշտոնապես ողջ Կարիմովի մահվան կապակցությամբ

Թուրքիայի վարչապետը ցավակցել է պաշտոնապես ողջ Կարիմովի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը պետական հեռուստատեսության ուղիղ եթերում ցավակցություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի մահվան կապակցությամբ, ինչի մասին պաշտոնապես չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը մահացել է: Թող Ալլահը հանգստություն պարգևի նրա հոգուն: Թուրքիայի Հանրապետության ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ուզբեկստանի ժողովրդին»,-ասել է Յիլդիրիմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ պաշտոնական տվյալների, Կարիմովը գտնվում է հիվանդանոցում ուղեղի կաթված ախտորոշմամբ: Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը երկրի կառավարությունը հայտարարեց, որ նրա առողջական վիճակը «կտրուկ վատթարացել է» և կրիտիկական է: Մինչդեռ Ուզբեկստանի անկախ «Ֆերգանա» գործակալությունը դեռ օգոստոսի 29-ին էր հաղորդագրություն տարածել, որ նախագահը մահացել է:

Ընթերցեք նաև. Reuters-ը հաստատել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի մահվան փաստը

 Ուշագրավ
---