Գերմանիայի ԱԳՆ. Շտայնմայերն աջակցել և աջակցելու է Ցեղասպանության մասին բանաձևին

Գերմանիայի ԱԳՆ. Շտայնմայերն աջակցել և աջակցելու է Ցեղասպանության մասին բանաձևին

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ կողմ է Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, համաձայն որի հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակվում են որպես ցեղասպանություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Շտայնմայերն աջակցել, աջակցում ու աջակցելու է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին: Նա ինքը պատգամավոր է, այդ իսկ պատճառով փաստաթղթի ընդունմանը «նաև անձնապես» է վերաբերում»,- ասել է նա:

Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին: Ինչպես նաև արգելել էխորհրդարանականների մուտքը«Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

Կարդացեք նաև՝ Շտայնմայերը մերժել է Չավուշօղլուի պահանջը. Կառավարությունը չի հրաժարվի Ցեղասպանության բանաձևից

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---