Նավթամթերքի վերամշակման ՓԲԸ-ն 3 տարով կազատվի սարքավորումներ ներկրելու ԱԱՀ-ից

Նավթամթերքի վերամշակման ՓԲԸ-ն 3 տարով կազատվի սարքավորումներ ներկրելու ԱԱՀ-ից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում որոշել է 3 տարով հետաձգել «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նավթամթերքների վերամշակման համար սարքավորումներ ներկրելու դիմաց գանձվող ԱԱՀ-ն:

Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ներդրումային ծրագիրը 35 մլն դոլար է կազմում: Արդեն 2016-ին ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան մոտ 100 մլն դրամի արտադրանք, որի մի մասը կիրացնի ներքին շուկայում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ: Միջին աշխատավարձը 2016-ին կկազմի 200.000, 2017-ին՝ 220.000, 2018-ին՝ 250.000 դրամ: Ձեռնարկությունում արդեն 30 մարդ է աշխատում` 200.000 դրամ միջին աշխատավարձով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---