Մխիթարյանը բաց կթողնի Դանիա-Հայաստան հանդիպումը

Մխիթարյանը բաց կթողնի Դանիա-Հայաստան հանդիպումը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։

Ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մխիթարյանը բժշկական հետազոտություն է անցել Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ «Ցավոք, արդյունքները հուսադրող չեն։ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ», - ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---