Թուրքիան հորդորում է ԱՄՆ-ին ճնշում գործադրել սիրիացի քրդերի վրա

Թուրքիան հորդորում է ԱՄՆ-ին ճնշում գործադրել սիրիացի քրդերի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները կոչ են անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել սիրիացի քրդերի վրա, որպեսզի նրանք Եփրատ գետից դեպի արևելք հեռանան: Այդպիսի հայտարարություն է արել երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, հայտնում է ՌԻԱ Նովոսիտն Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է կորցնել իր վստահությունն ԱՄՆ հանդեպ, եթե ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական խմբավորումները չնահանջեն դեպի Եփրատի արևելք,

«Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրեր սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն»` PYD կուսակցույան վրա, որպեսզի նրանք հետ քաշվեն Եփրատից դեպի արևելք: Շատ արդյունավետ կլիներ, եթե մենք այդ գործողությունն իրականացնեինք ԱՄՆ ուժերի հետ համատեղ»,-ասել է նա:

«Ֆրանս պրես» գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում իր աղբյուրի վրա հղումով հայտնել է, որ քրդական ինքնապաշտպանական բոլոր ուժերը Սիրիայի հյուսիսում նահանջել են Եփրատից դեպի արևելք: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի վստահում ԱՄՆ ներկայացուցիչների հայտարարություններին այն մասին, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը ենթարկվել են Անկարայի պահանջին և նահանջել են:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---