Մոգերինի. Տեսանելի ապագայում ԵՄ-ն բանակ չի ունենա

Մոգերինի. Տեսանելի ապագայում ԵՄ-ն բանակ չի ունենա

PanARMENIAN.Net - Տեսանելի ապագայում Եվրամիության բանակ չի ստեղծվի: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա ավարտին:

«ԵՄ-ն տեսանելի ապագայում բանակ չի ունենա: Սակայն, մենք արդեն հիմա կարող ենք աշխատել պաշտպանության և անվտանգության ոլորտում կոնկրետ համատեղ նախաձեռնությունների իրականացման վրա»,-ասել է Մոգերինին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Նա հիշեցրել է, որ Վարշավայում հունիսի 8-9-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հատուկ հուշագիր է ստորագրվել ԵՄ և ՆԱՏՕ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Բացի այդ Մոգերինին խոստացել է «հատուկ ուշադրություն դարձնել» անվտանգության խնդիրներին ԵՄ ն արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը կյանքի կոչելիս»:

Քաղաքագետները նշում են, որ արդեն 20 տարի շարունակ քննարկվող ԵՄ բանակի ստեղծման գաղափարը վերջնականապես արգելակվեց, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: Սեփական եվրոպական բանակի ստեղծման գաղափարին ավանդաբար կողմ են Գերմանիան և Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան միշտ դեմ է եղել դրան, իսկ ԵՄ-ից դուրս դեմ է եղել ԱՄՆ-ն, հավանաբար, մտավախություն ունենալով, որ նման կառույցի ձևավորումը կարող է խարխլել ՆԱՏՕ-ի դերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---