Պուտին. Ղրիմի պատկանելության հարցը «պատմականորեն փակված է»

Պուտին. Ղրիմի պատկանելության հարցը «պատմականորեն փակված է»

PanARMENIAN.Net - Ղրիմի պատկանելության հարցը փակված է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի ընդլայնված նիստում:

«Ղրիմի ժողովուրդը որոշում է կայացրել և քվեարկել է: Հարցը պատմականորեն փակ է»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:

«Վերադարձ նախկին համակարգին ընդհանրապես լինել չի կարող: Ոչ մի եղանակով»,-հավելել է Պուտինը:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---