«Նեզավիսիմայա գազետա». Ռուսաստանի ապագա նախագահի անունն է Սերգեյ Իվանով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինը սովորեցրել է երկրին ու աշխարհին կադրային հատուկ գործողությունների վարչակարգին: Հենց այդպես քաղաքական օլիպոսի գագաթնակետին հասան Միխայիլ Ֆրադկովն ու Սերգեյ Սոբյանինը: Երկու պոտենցիալ հետնորդներ Սերգեյ Իվանովի եւ Միխայիլ Ֆրադկովի շարժումներին հետեւելով` բոլորը կարծում են, որ Պուտինն ընտրված ժանրի համաձայն երրորդ մեկին կգտնի, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Ինչպես հայտնում է թերթը, «սակայն վերջերս Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնական զրույցներում սկսել էն ասել. խաղում վերջակետ է դրված: Նախագահը կողմոնորոշվել է: Ռուսաստանի ապագա նախագահի անունն է Սերգեյ Իվանով: Ապագա վարչապետի անունն է Դմիտրի Մեդվեդեւ»:



Նույնն է ասում եւ տեղեկատվական դաշտում «հետնորդների» հատուկ ներկայության վերլուծությունը: Սերգեյ Իվանովի հարցազրույցը Financial Times-ին, այդ տեսանկյունից, շատ բնորոշ է: Առաջին փոխ-վարչապետը մանրամասն պատասխանել է ոչ միայն Ռուսաստան ներքին, այլեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Դմիտրի Մեդվեդեւը, նունիսկ ելույթ ունենալով Սանկտ-Պետերբուրգում կամ Դավոսում, ոչ մի անգամ դուրս չի եկել ներքին քաղաքականության եւ էկոնոմիկայի թեմատիկայի շրջանակներից: Արտաքին քաղաքական հայտարարությունները հետնորդի արտոնությունն է: Այս շաբաթվա սկզբում Մեդվեդեւը հարցարզրույց է տվել «Իտոգի» ամսագրին: Նրա պատասխանները ոչ մի կերպ չէին հիշեցնում մի քաղաքական գործչի հայտարարություններ, ով մեկ- մեկուկես տարուց բանակցություններ է վարելու խոշորագույն տերությունների ղեկավարների հետ. հարցերն ու պատասխանները վերաբերում էին ազգային նախագծերին եւ դրանց համադրողին:



Պետության վերահսկողության տակ գտնվող էլեկտրական ԶԼՄ-ների պատկերը եւս հաստատում է նախագահի ընտրության մասին վարկածը: Եթե մինչեւ Իվանովի նշանակումը առաջին փոխվարչապետի պաշտոնում ՕՌՏ, ՌՏՌ-ն ու ՆՏՎ-ն մոտավորապես նույն ժամանակն են հատկացրել երկու գլխավոր հետնորդներին, ապա փետրվարի 15-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց: Այսպես, նույնիսկ «Գազպորմի» վերհսկողության տակ գտնվող ՆՏՎ-ում «Մեդվեդեւի ժամանակը» գրեթե չի փոխվել, իսկ «Իվանովի ժամանակը» ավելացել է երկու անգամ»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---