ՀՀ-ում մեքենաների վաճառքն աճել է 30%-ով

ՀՀ-ում մեքենաների վաճառքն աճել է 30%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2016-ի հուլիսին ավտոմեքենաների առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է ավելի քան 8.723 մլրդ դրամ, ինչը 29.5%-ով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը: Այս տարվա հունիսի համեմատ ոլորտում գրանցվել է 11.2% աճ:

Ցուցանիշը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 7 ամսվա կտրվածքով ՀՀ-ում ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը կազմել է 43.939 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 12.5%-ով:

2015 թվականի առաջին 5 ամսում հանրապետությունում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավտոմեքենաների առևտրի շրջանառության ցուցանիշը կրճատվել էր մոտ 10.7%-ով:

Կարդացեք նաև՝ Հայաստան մարդատար էլեկտրամեքենաների ներմուծումը 1 տարով կազատվի մաքսատուրքից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---