Հայաստան-Դանիա՝ 0:1. Աշխարհի 2018-ի ընտրական փուլը ՀՀ հավաքականը պարտությամբ է սկսել 5 սեպտեմբերի 2016 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018-ի առաջնության ընտրական փուլի Դանիայի հետ խաղում պարտվել է նվազագույն հաշվով՝ 0:1: Միակ գոլը խփել է Քրիստիան Էրիկսենը՝ խաղի 18-րդ րոպեին: Խաղի 72-րդ րոպեին Հայաստանի դարպասին 11 մետրանոց էր նշանակվել, սակայն դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարողացել է հետ մղել նույն Էրիկսենի գնդակը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Դանիայից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո ասել է. «Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով և նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը», - մեջբերում է Armsport.am-ը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։Մխիթարյանը բժշկական հետազոտություն է անցել Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ: Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր: Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |