Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսվարձը կփոխհատուցվի

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսվարձը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014-ից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի բակալավրիատի համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը:

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը:

Հայտատուները պետք է ներկայացնեն՝ դիմում (լրացվում է տեղում), 2 լուսանկար 3×4, անձնագրի պատճենը, ստուգման գրքույկի պատճենը, ուսանողական տոմսի պատճենը, տեղեկանք բուհից, ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է), երեխաների ծննդյան վկայականների պատճենները, փոխանցման հաշիվ` ամբողջ տարվա ուսման վարձի չափով։

2016-ին Հանրապետության բուհերի 794 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներ են, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Վերջիններս բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներ են։

Ուսման վարձի փոխհատուցման են արժանացել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող 142 ուսանողներ։ Այս խմբի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։ Սահմանամերձ համայնքների ուսանողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացել են նաև 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակում։

Երիտասարդական հիմնադրամն իր միջոցներով ամբողջությամբ փոխհատուցում է նաև 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011-ից։ 2011-ից ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերով փոխհատուցել է մոտ 5000 ուսանողի ուսման վարձ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---