ՀՀ-ում լայն սպառում ունեցող դեղերի գները մոտ 6%-ով նվազել են

ՀՀ-ում լայն սպառում ունեցող դեղերի գները մոտ 6%-ով նվազել են

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը սեպտեմբերի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, դեղերի մանրածախ գների համեմատությամբ` թվով 54 լայն սպառում ունեցող դեղի գները, ընդհանուր առմամբ, նվազել են` 6.06%-ով, որից 30 դեղի գները նվազել են 7.08%-ով (հակաբիոտիկ, հորմոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտ, ուղեղի արյան շրջանառությունը կարգավորող դեղեր), իսկ 24 դեղի գները բարձրացել են 1.02%-ով (մրսածության, հակագերճնշումային, ցավազրկող, դեղեր, վիտամիններ, պրոբիոտիկներ):

2015-ի նոյեմբերի 13-ին դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը ևս մեկ անգամ դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց վերանայել ներմուծվող դեղերի գները:

Նա շեշտել է, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի նաև դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը:

Մուրադյանը հանձնարարել է ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչությանը, ինչպես նաև Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին շարունակել դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները և ամփոփել արդյունքները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---