Ստամբուլի հայերն ու հույները դուրս կգան երթի. Հիշատակելու են 1955-ի դեպքերում զոհվածներին

Ստամբուլի հայերն ու հույները դուրս կգան երթի. Հիշատակելու են 1955-ի դեպքերում զոհվածներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի կունենա երթ՝ նվիրված 1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ զոհված հույների և հայերի հիշատակին, հայտնում է Tert.am-ը «Ակօս»-ի վրա հղումով:

Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:

Բազմաթիվ հայեր և հույներ երեկոյան ժամը 18:30-ին կհավաքվեն՝ «Մենք չենք մոռացել» պաստառներ պահելով, գրում է «Ակօս»-ը։

1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան թուրքական «Իսթանբուլ Էքսպրես» թերթը լույս տեսավ «Մեր նախնիի տունը պայթուցիկով հարձակման է ենթարկվել» գլխավոր վերնագրով: Հոդվածում հեղինակն ահազանգում էր այն մասին, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի տունը, որտեղ ծնվել է Թուրքիայի առաջին նախագահը, պայթեցվել է հույների կողմից:

Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն սադրիչ լուրն արդեն իր գործն արել էր: Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի թուրքերն անցան ակտիվ հարձակումների քաղաքների հունական բնակչության դեմ: Այդ ընթացքում տուժեցին նաև բազմաթիվ հայեր և հրեաներ: Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է եղել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---