Բունդեսթագը քննարկելու է «Ինջիրլիք» նոր զորքեր ուղարկելու ՆԱՏՕ-ի որոշումը

Բունդեսթագը քննարկելու է  «Ինջիրլիք» նոր զորքեր ուղարկելու ՆԱՏՕ-ի որոշումը

PanARMENIAN.Net - Օգոստոսի վերջին ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել՝ Թուրքիա տեղափոխել Բալթիկ ծովում տեղակայված ռազմական ուժերը: Արդեն հստակեցվել է նույնիսկ զինուժի՝ Թուրքիա տեղափոխվելու ժամանակացույցը:

Հոկտեմբերի 12-ին Գերմանիայի կառավարությունը նախարարների խորհրդի նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի Թուրքիա զինված ուժեր ուղարկելու հարցը: Կայացված որոշումը այնուհետև կուղարկվի Դաշնային խորհրդարան, որը նիստ կգումարի հոկտեմբերի 12-17-ը: Որպեսզի ռազմական ուժերը Թուրքիա տեղափոխվեն հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին՝ ինչպես դա ծրագրել է ՆԱՏՕ-ն, անհրաժեշտ է, որ Դաշնային խորհրդարանը հաստատի այդ որշումը, Timetürk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ավելի վաղ գերմանական կողմը հայտարարել էր, որ գերմանացի պատգավորները կհաստատեն նշյալ որոշումը միայն այն դեպքում, եթե իրենց թույլ տրվի այցելել «Ինջիրլիքում» ծառայություն իրականացնող իրենց զինվորներին: Աղբյուրի համաձայն՝ խոսակցություններ կան, որ Թուրքիան առաջիկայում կարող է «Ինջիրլիքի» այցի թույլտվություն տալ: Որպես հավանական այցի ամսաթիվ նշվում է հոկտեմբերի 4-ը:

Հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Գերմանիայում ներկայացված է հավատարմատարի մակարդակով,ինչպես նաև արգելել է խորհրդարանականների մուտքը«Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---