Ըմբիշ Միհրան Հարությունյանը վիրահատվելու է Գերմանիայում

Ըմբիշ Միհրան Հարությունյանը վիրահատվելու է Գերմանիայում

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ ստացած չեմպիոն Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում:

«Ինչպես գիտեք, Միհրան Հարությունյանը լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր վրա է վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: Վիրահատությունը կանեն Գերմանիայում: Արդեն պայմանավորվածություն կա»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտումզրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է:

Կարդացեք նաև՝ ՀԱՕԿ-ը պատրաստվում է բողոքարկել ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---