Արցախում մեկնարկում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. Բակո Սահակյանը ողջունել է դրա անցկացումը

Արցախում մեկնարկում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. Բակո Սահակյանը ողջունել է դրա անցկացումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:

Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում և ընդգծել Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման և զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության և արժեքների պահպանման գործում, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդատու մարմինն է, որը քննարկում է Հայ Եկեղեցու վարչական, կազմակերպչական, մշակութային, տնտեսական եւ շինարարական հարցերը:Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին չորս անգամ, իսկ ըստ անհրաժեշտության` ավելի հաճախ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---