6 սեպտեմբերի 2016 - 13:12 AMT
Իտալիայում 7 անարխիստ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Իտալիայի իրավապահ մարմինները սեպտեմբերի 6-ի առավոտյան անարխիստական Fai (Անարխիստների ոչ պաշտոնական ֆեդերացիա) խմբավորման 7 անդամի են ձերբակալել: Նրանց մեղադրում են պայթուցիկ սարքերի կիրառմամբ մի շարք հարձակումների մեջ, որոնք կատարվել են տևական ժամանակի ընթացքում:

Ձերբակալություններն իրականացրել են թուրինյան ոստիկանության հատուկ Digos ստորաբաժանման աշխատակիցներին, որոնք դրանից բացի բազում խուզարկություններ են անցկացնում: Գործողությունը համակարգում է Տուրինի դատախզությունը:

Ձերբակալվածների թվում 2 կին կա, որոնց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական նպատակներով հանցավոր գործունեությանը մեղսակից լինելու մեղադրանքով: Նրանց մեղադրում են նաև 3 ռումբ պայթեցնելու մեջ 2206 և 2007 թթ., հայտնում է .ՌԻԱ Նովոստին:

Ըստ քննության վարկածի, կանայք մեղսակից են Գենուայում 2012-ի մայիսին Ansaldo Nucleare էներգետիկ ընկերության ղեկավարի դեմ մահափորձին, որը մասնագիտանում է ԱԷԿ-ների կառուցման վրա: Այն ժամանակ FAI խմբավորումը ստանձնեց պատասխանատվությունը մահափորձի համար: