Խամենեի. Սաուդացիները Հաջի ընթացքում հրմշտոցի ժամանակ ուխտավորների են սպանել

Խամենեի. Սաուդացիները Հաջի ընթացքում  հրմշտոցի ժամանակ ուխտավորների են սպանել

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները 2015-ի Հաջի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ սպանել են մուսուլման ուխտավորներին: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

Նրա խոսքով, սաուդյան իշխանությունները հրմշտոցի հետևանքով վիրավորվածներին փակի տակ են պահել մահացածների հետ նույն վայրում, The Guardian-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Անսիրտ ու մարդասպան սաուդացիները մահացածների հետ նույն կոնտեյներներում են փակել վիրավորներին՝ վերջիններիս բուժօգնություն տրամադրելու փոխարեն: Նրանք սպանել են նրանց»,- ասվում է հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքի հայտարարությունում:

Մինչդեռ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և համատեղությամբ նաև ներքին գործերի նախարար Մուհամադ բին Նայեֆը նշել է, որ Իրանը փորձում է քաղաքականացնել հաջը: Նա նաև հավելել է, որ 2016-ին Իրանը որոշել է իր քաղաքացիներին թույլ չտալ մասնակցել ուրբաթ մեկնարկելիք ուխտագնացությանը:

2015թ. սեպտեմբերին ամենամյա հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է 2.426 ուխտագնաց, որից 464-ը՝ իրանցիներ: Պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածի համար մեղադրել է «ուխատգնացության մասնակիցների անվտանգության մասին չմտածող սաուդյան իշխանություններին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---