Գյումրիի միջազգային ռոք փառատոնը կանցկացվի սեպտեմբերին

Գյումրիի միջազգային ռոք փառատոնը կանցկացվի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Գյումրիում տեղի կունենա միջազգային ռոք փառատոն, տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղեկալ Արթուր Պողոսյանը:

«Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 24-25-ին` «Սև բերդի» տարածքում: Փառատոնին կմասնակցեն ռոք խմբեր Հայաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից: Երաժշտական տոնը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին», - ասել էՊողոսյանը:

Նա նշել է, որ միջոցառումը շատ հետաքրքիր է լինելու, սակայն դեռևս չի հայտնել, թե որ խմբերն են մասնակցելու փառատոնին, գրում է Նովոստի Արմենիան:

Հայաստանը 2016 թ.-ի սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 25-ամյակը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---