Շոտլանդիան պատրաստվում է անկախության վերաբերյալ նոր հանրաքվեի

Շոտլանդիան պատրաստվում է անկախության վերաբերյալ նոր հանրաքվեի

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի կառավարությունը կսկսի պատրաստվել Մեծ Բրիտանիայից անկախության մասին նոր հանրաքվեին: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, հայտնում է BBC-ին:

Սեպտեմբերի սկզբին նա ասել էր նաև, որ երկրում հասարակական կարծիքի ուսումնասիրություն կանցկացվի: Ավելի վաղ Սթերջենը հայտարարել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կնշանակի նաև, որ Շոտլանդիան ևս ինքնաբերաբար դուրս է գալիս ԵՄ կազմից, իսկ դա կարող է հակասել երկրի բնակչության մեծամասնության կարծիքին:

2014-ի սեպտեմբերին Շոտլանդիայում արդեն անցկացվել է անկախության հանրաքվե: Այն ժամանակ երկրի բնակիչների մոտ 55 տոկոսը դեմ քվեարկեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ անկախացման օգտին արտահայտվեց քվեարկածների 45 տոկոսը:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---