Samsung-ը միաժամանակ Android-ով և Windows-ով աշխատող սմարթֆոն է պատենտավորել

Samsung-ը միաժամանակ Android-ով և Windows-ով աշխատող սմարթֆոն է պատենտավորել

PanARMENIAN.Net - Կորեայի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակը հրապարակել է Samsung Electronics-ի սմարթֆոնի պատենտը, որտեղ զուգահեռաբար օգտագործվում են Android և Windows օպերացիոն համակարգերը:

Ժամանակակից սմարթֆոնների մեծ մասն աշխատում է մեկ օպերացիոն համակարգով, որը տեղադրվում է արտադրողի կողմից:

Տեխնիկապես կարելի է մի քանի օպերացիոն համակարգ տեղադրել, ընդ որում օգտատերn ինքն է լուծում այդ հարցը, ընտրելով անհրաժեշտ համակարգը սարքը միացնելիս: Սակայն երկու օպերացիոն համակարգից միաժամանակ օգտվել չի կարելի` օպերացիոն համակարգը փոխելու համար սարքը պետք է վերալիցքավորել:

Հրապարակված պատենտը Samsung-ը ներկայացրել էր 2015-ի մայիսին; Փաստաթղթում նկարագրված է անցումը մի օպերացիոն համակարգից մյուսին` մեկ ՕՀ շրջանակում հավելվածների փոփոխման մեխանիզմի նմանությամբ: Օգտատերը կարող է աշխատել երկու ՕՀ միաժամանակ` կիսված էկրանի ռեժիմով, կամ հպումով, Home կոճակի կիրառմամբ, հայտնում է nplus1.ru-ն:

Պատենտները միշտ չէ, որ հասնում են իրագործման, սակայն այս դեպքում գրանցումը մատնանշում է, որ Samsung-ը շարունակում է աշխատել երկու օպերացիոն համակարգերով սարքերի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---