// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սենեգալի կառավարությունը հետաքրքրված է Dasaran կրթական ծրագրով

Սենեգալի կառավարությունը հետաքրքրված է Dasaran կրթական ծրագրով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Dasaran կրթական ծրագրի գրասենյակ էր այցելել Սենեգալի ազգային կրթության նախարարության գլխավոր քարտուղար (նախարարի 1-ին տեղակալ) Ուսման Սոուն:

Նրա այցի գլխավոր շարժառիթը Սենեգալի ազգային կրթության նախարարության ցուցաբերած հետաքրքրությունն էր Dasaran կրթական մոդելի նկատմամբ: Հանդիպման սկզբում Ուսման Սոուն շրջել է կրթական կենտրոնում և ծանոթացել է թիմի հետ: Այնուհետև հյուրին ներկայացվել է Dasaran-ի յոթնամյա գործունեությունը, ընթացիկ և առաջիկա անելիքները, մշակած էլեկտրոնային մասնագիտացված հարթակն ու գործիքները, մասնավորապես՝ դպրոցների կառավարման և վիճակագրական վերլուծության համակարգերը:

Dasaran-ի ստեղծած դպրոցների կառավարման էլեկտրոնային համակարգն արժանացել է Սոուի հավանությանն ու բարձր գնահատանքին: 1-ին տեղակալն իր հերթին խոսել է Սենեգալի կրթական ոլորտի և այդ ոլորտն արդիականացնելու, տեղեկատավական տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակի մասին:

Հանդիպման ավարտին Սոուն խոստացել է Սենեգալ վերադառնալուն պես հանդիպման արդյունքները ներկայացնել նախարարին և քննարկել Dasaran կրթական ծրագիրը Սենեգալում ներդնելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:

2009թ.-ից գործող Dasaran.am կրթական ծրագրի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Ծրագիրն ստացել է Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, մասնավորապես` 2012թ.-ի փետրվարի 8-ին կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ավելի վաղ՝ 2011թ. օգոստոսին կրթական ծրագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի համաձայն` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն, դարձել պարտադիր ՀՀ բոլոր դպրոցների համար, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով:

Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:

 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը