Վարդանյան. ՀՅԴ-ն կպահպանի նախարարական պորտֆելները

Վարդանյան. ՀՅԴ-ն կպահպանի նախարարական պորտֆելները

PanARMENIAN.Net - Նոր վարչապետը պետք է կարողանա է՛լ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել:

Ըստ Վարդանյանի, նոր վարչապետի պաշտոնն, ամենայն հավանականությամբ, կստանձնի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Նոր մոտեցումներ, նոր որակ անհրաժեշտ է։ Արդեն 90-99 տոկոսով նշանակվելիք նոր վարչապետին՝ պարոն Կարապետյանին մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և լուծելու ընդունակ և լավ կազմակերպիչ՝ իր նախորդ աշխատանքային փորձառությամբ։ Հուսով ենք, որ նա՝ նոր վարչապետը, կկարողանա է՛լ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել», - ասել է Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը հայտարարել է նաև, որ ՀՅԴ-ն, հավանաբար, կպահպանի իր նախարարական պորտֆելները նոր կառավարությունում այն չափով, որով ներկայացված էր կառավարության նախկին կազմում:

«Մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:

Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանն իր ելույթում:

Ընթերցեք նաև. Հովիկ Աբրահամյան, թվապատում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---