Ենիգոմշյանը վարչապետի հրաժարականը չի համարում ընդառաջ քայլ «Սասնա ծռերի» պահանջներին

Ենիգոմշյանը վարչապետի հրաժարականը չի համարում ընդառաջ քայլ «Սասնա ծռերի» պահանջներին

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործողություններին օժանդակելու համար մեղադրվող և քրեական հետապնդման մեջ գտնվող Ալեք Ենիգոմշյանը վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականը բացարձակապես չի դիտարկում որպես խմբի պահանջներին ընդառաջ քայլ, հայտնում է Tert.am-ը:

Ալեք Ենգոմշյանն նշել է նաև. «Բացարձակապես ոչ, որովհետև մեր պահանջներն ընդհանրապես անձերի, թեկուզև կառավարության, վարչապետի հրաժարականը չէր։ Նպատակը համակարգային փոփոխություններն էին, և ներկա համակարգը պետք է փոխվի: Եվ այս հրաժարականը այդ խնդիրը չի լուծում: Այդ համակարգային խնդիրներ են երկրում ստեղծված՝ տնտեսական քաղաքականությունը, ազատությունների խնդիրը, ապամշակութային այն վիճակը, որ տիրում է երկրում, հոգեբարոյական վիճակը: Եվ համակարգային փոփոխություններ՝ նշանակում են փոփոխություններ, որ այս բոլոր ոլորտներում լրիվ այլ արժեհամակարգ լինի»:

«Սասնա ծռեր« խմբի անդամների պահանջների թվում էին ինչպես «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, արցախյան հարցում զիջումների չգնալու երաշխիքներ, այնպես էլ նախագահ Սերժ Սարգսյանի ու իշխանությունների հրաժարականը:

Ըստ Ալեք Ենիգոմշյանի, ավելին, վարչապետի հավանական թեկնածու Կարեն Կարապետյանի նշանակումը իրավիճակը ավելի է վատացնում։ «Այն անունը, որը հիշատակվում է որպես հաջորդ վարչապետ, իրավիճակը ավելի է վատացնում, որովհետև հիմա ակնհայտորեն խնդիր ունենք Հայաստանի` Ռուսաստանից կախվածության հետ կապված, երբ արդեն ուղղակի Մոսկվայի կողմից են պաշտոնյաներ նշանակում Հայաստանում»,-ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է հարցին, թե Կարեն Կարապետյանը, ամեն դեպքում, Հայաստանում պաշտոնավարել է, Ալեք Ենիգոմշյանը նկատել է, որ մեկ բան է քաղաքապետը, մեկ այլ բան` վարչապետը:

Ավելի վաղ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն, անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից հայտարարված ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցին, ասել էր, որ ազգային համաձայնության կառավարությունը ենթադրում է, որ կառավարության անդամներ կարող են լինել այնպիսի արհեստավարժ մասնագետներ, որոնք վստահելիության բարձր ցուցանիշ ունեն հասարակության շրջանում, որոնք ներկայացված են տարբեր քաղաքական ուժերում, կամ ներկայացված չեն: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, անհրաժեշտ են ինչպես կադրային, այնպես էլ օրենսդրական փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար, ինչը կարող է նպաստել տնտեսական աճին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---