«Սոսե» կինոփառատոն՝ սեպտեմբերի 23-30-ը. 104 ֆիլմ է ներկայացվելու

«Սոսե» կինոփառատոն՝ սեպտեմբերի 23-30-ը. 104 ֆիլմ է ներկայացվելու

PanARMENIAN.Net - 2016-ին «Սոսեն» անցկացվելու է սեպտեմբերի 23-30-ը: Այդ օրերին փառատոնը կինոսերներին կներկայացնի մրցութային ծրագրում ընդգրկված 104 ֆիլմ՝ աշխարհի 38 երկրից:

61 երկրից ուղարկված 336 հայտից ֆիլմերի նախնական ընտրությունը կատարել են կինոռեժիսոր Աննա Բայաթյանը (Հայաստան), կինոռեժիսոր, պրոդյուսեր Լյուբո Յոնչևը (Բուլղարիա) և կինոքննադատ Մարիսյա Բիլսկան (Լեհաստան):

Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, «Անկախություն» և «H²O» թեմաներով հատուկ մրցութային ծրագրերում և «Ուսանողական» մրցութային ծրագրում: Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ:

«Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են Հայաստանից կինոգետ Անետա Երզնկյանը, Բուլղարիայից` ռեժիսոր, սցենարիստ Մայա Վապցարովան, Մեծ Բրիտանիայից` երաժիշտ, դերասան Փոլ Քերի Ջոնսը, իսկ կարժամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրի կազմում Հայաստանը ներկայացնում է դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, Մոլդովան` ռեժիսոր, սցենարիստ Անատոլ Դուրբալան, Ֆրանսիան` ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Ֆարիդ Դմս Դեբան, իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրի կազմում Հայաստանից ընդգրկված է դերասան, ռեժիսոր, վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, Վրաստանից` պատմաբան, արվեստագիտության դոկտոր Զիվադ Դոլիձեն, ԱՄՆ-ից` մեր հայրենակից, դերասան, բեմադրիչ Արթուր Էլբակյանը»,- նշել է փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը:

Ժյուրիի անդամ Կարինե Ջանջուղազյանը, խոսելով ընտրված ֆիլմերի մասին, նշել է, որ մեկ ընդհանուր գիծ է նկատել. «Բոլոր ֆիլմերում ես տեսնում եմ մի առանձնահատկություն, որը, իհարկե, տխրեցնում է ինձ: Գրեթե ամեն տեղ կինը ներկայանում է ընկճված, բոլոր ֆիլմերում կա խիստ միայնությունն ու հուսահատության ճիչը: Իսկապես մի ներքին պահանջ առաջացավ, որպեսզի հասարակության ավելի լայն շերտերը մասնակցեն և դիտեն այս ֆիլմերը»:

Կինոգետ, պրոֆեսոր, ժյուրիի անդամ Անետա Երզնկյանին դուր է եկելհատկապես ֆիլմերի բազմազանությունը. «Միջազգային ֆորմատն արդեն պարտավորեցնող է և նշան է այն բանի, որ փառատոնը չի դոփում տեղում, այլ զարգանում է: Հույս ունեմ՝ փառատոնը կունենա երկար կյանք, և մենք ականատես կլինենք հետաքրքիր բացահայտումների»:

«Սոսե» կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը ցուցադրվելու են Երևանի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում, ցուցադրություններ են նախատեսվում նաև Գյումրիում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---