ՀՀԿ պատգամավոր. Քննարկելու ենք Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը

ՀՀԿ պատգամավոր. Քննարկելու ենք Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր մարմինն ու խորհուրդը կքննարկեն Երևան նախկին քաղաքապետ, «Գազպրոմ-Մեժրեգիոնգազ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը:

Այս մասին է հայտարարել լրագրողներին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, հայտնում է Tert.am-ը:

Հարցին՝ կան արդյոք Կարեն Կարապետյանից բացի այլ թեկնացուներ, Զաքարյանը պատասխանել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ»:

Հովիկ Աբրահամյանը հրաժարական էր տվել սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստի ընթացքում: Վարչապետի փոփոխության մասին լուրերը շրջանառվում էին վերջին մի քանի օրերի ընթացքում:

Կարդացեք նաև. Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---