Աշոտյան. ՀՀԿ-ն երաշխավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար

Աշոտյան. ՀՀԿ-ն երաշխավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երաշխավորել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար:

Այդ մասին է հայտարարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության գործադիր մարմնի ու խորհրդի նիստից հետո ասուլիսի ընթացքում:

«Անսալով նաև հանրային, քաղաքական և այլ ոլորտներից եկող ազդակներին որոշում է կայացվել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ», - ասել է նա:

Նա նշել է, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունը միաձայն է առաջադրվել: Թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱԺ-ում:

Կարապետյանի թեկնածության ընտրության ժամանակ, ըստ Աշոտյանի, հաշվի են առնվել, մասնավորապես, «բնավորության համապատասխան մի շարք գծեր, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները»: Պատասխանելով հարցին, արդյոք կար Կարապետյանի ընտրության հարցում ռուսական գործոնի ազդեցություն, Աշոտյանը հորդորել է արտաքին քաղաքական դրդապատճառներ նոր վարչապետի թեկնածությունում չփնտրել:

Կառավարության այլ փոփոխություններ ԳՄ նիստի ընթացքում չեն քննարկվել:

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում: 1986թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1989թ. դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու, իսկ 2010թ.` տնտեսական գիտությունների դոկտոր: Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001թ.-ից մինչև 2010 թվականը: Մինչ այդ նա եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար և «Հայէներգո» ընկերության գլխավոր տնօրեն: Կարեն Կարապետյանն ամուսնացած է, ունի երեք երեխա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---