Արհեստական երկրաշարժ. Հս. Կորեան հզոր միջուկային փորձարկում է իրականացրել

Արհեստական երկրաշարժ. Հս. Կորեան հզոր միջուկային փորձարկում է իրականացրել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրակեղևի ակտիվություն:

ՌԻԱ Նովոստին գրում է, որ 4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական պոլիգոնի շրջանում:

Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի ապրողները:Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները վստահ են, որ ստորգետնյա ցնցումները խոշոր միջուկային փորձարկման հետևանք են: Համապատասխան հայտարարություններով են հանդես եկել Հրվ. Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ու Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Մինչդեռ ԱՄՆ-ն, թեև տեղյակ է Կորեական թերակղզում տեղի ունեցածից, դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

Ըստ Սեուլի` այս անգամ պայթեցված ռումբի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոննա, ինչը նշանակում է՝ սա Հս. Կորեայի պատմության մեջ խոշորագույն միջուկային փորձարկումն էր:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 9-ի երեկոյան Սեուլի, Տոկիոյի և Վաշինգտոնի առաջարկով կքննարկի Հս. Կորեայի միջուկային փորձարկումների հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---