Թուրքիայում ցրվել է ուսուցիչների բողոքի ցույցը. Տուժածներ կան

Թուրքիայում ցրվել է ուսուցիչների բողոքի ցույցը. Տուժածներ կան

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը ուժով ցրել է ահաբեկչության հետ կապ ունենալու պատճառաբանությամբ պարտականությունների կատարումից հեռացված ուսուցիչների բողոքի ակցիան:

Վերջին շրջանում Դիրաբեքիրում այդ հիմնավորմամբ պաշտոնից հեռացվել է ավելի քան 4000 ուսուցիչ:

Սեպտեմբերի 9-ին մոտ 200 ուսուցիչ կատրվածի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու ու մամուլի ասուլիս կազմակերպելու նպատակով հավաքվել են Դիարբեքիրի կրթության վարչության դիմաց, թուրքական Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տվել ուսուցիչներին հանդիպել մամուլի ներկայացուցիչների հետ` կազմակերպիչներից պահանջելով ցրել հավաքը:

Անհաջող բանակցություններից հետո ոստիկանությունը ջրցաններ է կիրառել, ինչից հետո բախումներ է սկսվել կողմերի միջև:

Բախման ընթացում կան վնասվածքներ ստացածներ, 45 ուսուցիչ էլ ձերբակալվել է:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---