Պայթյուններ Բաղդադում. 40 զոհ կա

Պայթյուններ Բաղդադում. 40 զոհ կա

PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Բաղդադում` առևտրի կենտրոնի հարևանությամբ: Զոհերի թիվը հասնում է 40-ի, վիրավորվել է 60 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր 12 զոհի և 40 վիրավորի մասին: Պայթուցիկով լցոնված ավտոմեքենան պայթել է սեպտեմբերի 9-ին Բաղդադի արևելյան հատվածում գտնվող առևտրի կենտրոնի մոտ: Եվս մեկ պայթյուն է որոտացել մեքենայի կայանատեղիի մոտ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Օգոստոսի 29-ին մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումն Իրաքում շիաների սրբավայր համարվող Քերբելա քաղաքի մոտ առնվազն 15 մարդու կյանք խլեց: Քերբելան Սիրիայի հետ սահմանին է, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 100 կմ հեռավորության վրա:

Օգոստոսի 15-ին Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել: Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---