Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում (վիդեո)

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում

PanARMENIAN.Net - Պրեմիերայից մեկ օր առաջ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի պաշտոնական թրեյլերը հայտնվել է համացանցում: Фիլմի պրեմիերան կայանալու է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում սեպտեմբերի 11-ին:

Կինոկտավի ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը: Դերասանների թվում են Քրիսթիան Բեյլն, Օսկար Այզեքը, Ջեյմս Քրոմվելն ու Ժան Ռենոն: Այն պատմում է սիրային եռանկյունու մասին. իրադարձությունները տեղի են ունենում Ցեղասպանության տարիներին:

«Խոստում» ֆիլմի երգի հեղինակը System of a Down խմբի մենակատար, հայտնի երաժիշտ և երագահան Սերժ Թանկյանն է:

Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---