ԱՄՆ Պետդեպ. Ահաբեկչական հարձակումների վտանգն աշխարհում պահպանվում է

ԱՄՆ Պետդեպ. Ահաբեկչական հարձակումների վտանգն աշխարհում պահպանվում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացիներին, որ ահաբեկչական հարձակումների հավանությունն աշխարհում պահպանվում է: «Վերջին տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ ահաբեկչական խմբավորումները ծրագրում են շարունակել գրոհները տարբեր տարածաշրջաններում: Վերջին գրոհները, որոնք իրականացրել են ինչպես ահաբեկիչների հետ կապված խմբավորումները, այնպես էլ անհատները, հիշեցնում են, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է պահպանեն զգոնության բարձր մակարդակն ու քայլեր ձեռնարկել անվտանգության բարձրացման համար»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Պետքարտուղարությունը կերկարացնի ընթացիկ տարվա մարտին հայտարարված նմանատիպ զգուշացումը:

Ըստ Պետդեպի, «հավաստի տվյալները վկայում են», որ «Իսլամական պետությունն» ու «Ալ Քայիդան» կշարունակեն գրոհները Եվրոպայում, Սիրիայում և Իրաքում պատրաստություն անցած և տուն վերադարձող ահաբեկիչների, կամ ԻՊ քարոզչության ազդեցության տակ գտնվողների ուժերով:

Ըստ Պետդեպարտամենտի, ահաբեկիչները գրոհներ են պատրաստում ԱՄՆ քաղաքացիների և Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ շահերի դեմ: Ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է նաև Արևմտյան Աֆրիկայում, ծայրահեղականներն ու ահաբեկիչները կարող են գրոհել ամերիկացիներին Ասիայում և այլ տարածաշրջաններում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---