Հայ երգարվեստը ներկայացվել է Ինդոնեզիայի օպերայի գալա համերգին

Հայ երգարվեստը ներկայացվել է Ինդոնեզիայի օպերայի գալա համերգին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Ջակարտայում կայացել է Ինդոնեզիայի օպերայի կազմակերպության 10-ամյակին նվիրված գալա համերգ, որին առաջին անգամ ելույթ է ունեցել հայ երգչուհի Գայանե Վարդանյանը:

Լայն լուսաբանման արժանացած գալա համերգին հրավիրված էր մասնակցելու 10 երկիր, այդ թվում նաև՝ Հայաստանը:

Ինդոնեզիայի հանդիսատեսի առջև հանդես եկող առաջին հայ արվեստագետի կատարումը արժանացել է բարձր գնահատականի, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Որպես միջոցառման հովանավոր երկիր՝ Հայաստանի վերաբերյալ հատուկ բաժին է զետեղվել հանդիսատեսների համար պատրաստված հատուկ տեղեկատվական գրքույկում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---