Թուրքական ավիացիան ռմբակոծում է ՔԱԿ դիրքերը Շեմդինլիում

Թուրքական ավիացիան ռմբակոծում է ՔԱԿ դիրքերը Շեմդինլիում

PanARMENIAN.Net - Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների օբյեկտներին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շեմդինլի շրջանում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի սեպտեմբերի 10-ին տարածած հայտարարության մեջ:

Ըստ Գլխավոր շտաբի տվյալների, ավիացիոն հարվածները հասցվել են սեպտեմբերի 9-ի երեկոյան` տեղի ժամանակով 20:04-20:21-ի հատվածում: Հարվածները հասցվել են հետախուզական տվյալների հիման վրա: Արդյունքում ոչնչացվել է քուրդ զինյալների 9 օբյեկտ:

Ասվում է նաև, որ Թուրքիայի ԶՈւ-ն կշարունակի ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված գործողությունները, հայտնում է Haqqin.az-ը::

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---