Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը

Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - 4 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ կալանավորված Արարատ Խանդոյանը, դադարեցրել է հացադուլը:

Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ Խանդոյանը հացադուլը դադարեցրել է պաշտպանների և կնոջ հորդորներից հետո, գրում է Ա1+-ը:

«Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացված է ձախ երիկամը, փայծաղը, լյարդի մի մասը: Այս պայմաններում նրան չի կարելի մնալ հացադուլի մեջ»,- ասել է պաշտպանը:

Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո գործը կուղարկվի դատարան:

Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը ևս մեկ ամսով երկարացնելու համար: Միջնորդության քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---